Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին: Հանդիպման ժամանակ մտքերի լայն փոխանակություն է կայացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող գործընթացների շուրջ: